Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետը, 18-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին պարբերությունը, 28-րդ հոդվածի վերնագիրը, երրորդ եւ չորրորդ պարբերությունները, 33-րդ հոդվածի վերնագիրը եւ երրորդ պարբերությունը «արդյունաբերական նմուշի,», «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերով:
Հոդված 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին բաժնով.
«3.1. Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝
բույսի սորտի հայտ ներկայացնելու համար | |||
Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար | |||
բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար | |||
արտոնագիր տալու համար | |||
լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար) |
5 |
||
արտոնագրի կրկնակը տալու համար |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։