Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-165-24.10.2017-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «սույն օրենքով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «` օրենքով սահմանված կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) 6-րդ մասում.

ա. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է» բառերը փոխարինել «պարզում է օրենքով սահմանված կարգով» բառերով.

«Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

2) 7-րդ մասում «վերադարձվում է դիմումատուին» բառերից հետո լրացնել «, որից հետո հայտարարված զորակոչի ժամանակ օրենքով սահմանված կարգով ձեւակերպվում է քաղաքացու` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8.1-ին հոդվածի 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հանրապետական հանձնաժողովի որոշումները դատական կարգով վիճարկելիս հանրապետական հանձնաժողովի անունից դատարանում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասում «օրենքով» բառից առաջ լրացնել «շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 6-րդ մասում «օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու կամ ժամկետից շուտ` օրենքով սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում» բառերը.

2) լրացնել 7-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված դեպքերում այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու օրվան կամ օրենքով սահմանված կարգով տրված հաշմանդամություն ունեցող ճանաչվելու վերաբերյալ տեղեկանքն այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայողը հանվում է կազմակերպության հաստիքացուցակներից: Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանում պարտադիր նշվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին կազմակերպության հաստիքացուցակներից հանելու հիմքը եւ այլընտրանքային աշխատանքային ծառայողի պարտավորությունը` հրամանի պատճենն այլընտրանքային աշխատանքային ծառայողին հանձնելու օրվանից 7-օրյա ժամկետում վերջինիս կողմից իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Սույն մասում նշված այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենն ուղարկվում է նաեւ հանրապետական հանձնաժողովին:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «չի կարող շաբաթական 48 ժամից ավելի կամ պակաս լինել» բառերը փոխարինել «սահմանվում է շաբաթական 48 ժամ» բառերով.

2) լրացնել 6-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով սույն օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաեւ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 42-րդ կետով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում վերանայման կարիք ունեն ՀՀ Նախագահի իրավասություններին առնչվող դրույթները: Բացի այդ, գործող օրենքում կարգավորումներ նախատեսված չեն այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայությունից արձակելու, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության, հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելիս հանձնաժողովի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի հետ կապված  հարաբերությունների վերաբերյալ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել այլընտրանքային ծառայության պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործընթացը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ հստակեցվում են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախատեսվում է ներկայումս գործող երեք` «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները միավորել մեկ օրենքում: Բացի այդ, հստակեցվում են այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայությունից արձակելու դեպքերը եւ կարգը, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնող եւ հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելիս հանձնաժողովի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի սահմանման կարգը, ինչպես նաեւ նախատեսվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ այլընտրանքային ծառայության պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործընթացը:

7. Այլ տեղեկություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ