Armenian ARMSCII Armenian
Կ-976-17.10.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (հավելվածը կցվում է) :

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան եւ սահմանում է 2007-2009 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների:

Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Եռամյա Ծրագրի կատարումը եւ ֆինանսավորումը պայմանավորված է եւ բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

ՄԱՍ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը եւ խարսխվում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում (15 ապրիլի 1992թ.) եւ Միավորված ազգերի կազմակերպության Վիճակագրական հանձնաժողովի կողմից (14 ապրիլի 1994թ.) ընդունված պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար սկզբունքներին, ինչպես նաեւ ի լրումն այդ սկզբունքների` Եվրախորհրդի Վիճակագրական ծրագրային կոմիտեի կողմից ընդունված (24 փետրվարի 2005թ.) Եվրոպական վիճակագրության վարքականոնով սահմանված 15 սկզբունքներին ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշներին ու  ստանդարտներին:

Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների.  վիճակագրությունը պետք է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակության, բիզնե՟սի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն եւ թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն եւ այլն:

Պետական վիճակագրության հիմնական խնդիրների եւ հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով, մասնավորապես նախատեսվում է.

ա) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները, հետամուտ լինելով նաեւ վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը,

բ) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաեւ վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել եւ ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,

գ) վիճակագրական տվյալների որակի եւ թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում եւ տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաեւ մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,

դ) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները, միաժամանակ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության եւ արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները,

ե) համալրել, արդիանականացնել եւ ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասով) եւ որպես դրա հետեւանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,

զ) շարունակել տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգչի, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգչի, վիճակագրական միավորների դասակարգչի եւ այլն), ինչպես նաեւ արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի եւ արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը),

է) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

ը) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը եւ վարմանը զուգընթաց, կատարելագործել եւ ընդյալնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

թ) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,

ժ) ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման նպատակով` աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,

ժա) վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական եւ օպերատիվ բավարարման նպատակով` ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ եւ այլն) կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը, ընդլայնելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները,

ժբ) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:
 

ՄԱՍ 2. ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ  ՈԼՈՐՏՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄՆ  ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորված է մի կողմից՝ տվյալների արժանահավատության, օպերատիվության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջներով, իսկ մյուս կողմից` սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:

Վիճակագրության հետագա զարգացումը 2007-2009 թվականներին  նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:
 

ԲԱԺԻՆ 2.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

2.1.1. Ազգային հաշիվներ

1)  «Ազգային հաշիվների համակարգ - 93» եւ «Եվրոպական հաշիվների համակարգ-95» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաեւ կառուցվածքային հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում եւ կատարելագործում:

2) համախառն ներքին արդյունքի եւ այլ մակրոտնտեսական ցուցանիշների  հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում, այդ թվում նաեւ` համաձայն «Եվրոպական հաշիվների համակարգ-95»-ով սահմանվող գործունեության տեսակների խմբավորման ձեւաչափերի:

3)  ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ  ենթահատվածների:

4) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում եւ կատարելագործում:

5) ազգային հաշիվներում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի  ամբողջական ներդրում:

6) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության եւ հաշվարկների կատա՟րելա՟գործում:

7)  ազգային հաշիվների համակարգում` «ծախսեր-թողարկում» սկզբունքի ներդրում:

8)  ֆինանսական միջնորդության անուղղակի ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

2.1.2. Արդյունաբերություն

1) Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին համապատասխան` արդյունաբերության վիճակագրության վարում:

2)  արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում:

3) առանձին արտադրատեսակների գծով, չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

4) հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով տնային տնտեսությունների եւ այլ ընտրանքային հետազոտությունների արդյունքների օգտագործում:

2.1.3. Գյուղատնտեսություն

1) Տնտեսական գործունեության տեսակների եւ Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` գյուղատնտեսության վիճակագրության վարում:

2) գյուղատնտեսության ցուցանիշների ներկայացուցչականության բարձրացման նպատակով` գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման ցանցի պարբերական արդիականացում:

3) դիտարկման ընտրանքային եղանակների կատարելագործման միջոցով վիճակագրական տվյալների ամբողջականության եւ արժանահավատության բարձրացում:

4) գյուղատնտեսության վիճակագրական տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության պարբերաբար կատարելագործում:

5) բուսաբուծական եւ անասնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում:

6) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության համատարած հաշվառման անցկացում, ինչը հնարավորություն կտա արդիականացնել եւ ընդլայնել գյուղատնտեսության վիճակագրական տվյալների բազան, եւ նախադրյալներ ստեղծել գյուղացիական տնտեսությունների ռեգիստրի ձեւավորման, ներդրման ու վարման համար:

2.1.4. Շինարարություն

1)  Տնտեսական գործունեության տեսակների եւ Արտադրանքի դասակարգում` ըստ  գործունեության տեսակների Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` շինարարության վիճակագրության վարում:

2) շինարարության հիմնական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում:

3) շինարարության ծավալների ամբողջականության ապահովման եւ արժանահավատության բարձրացման նպատակով` վիճակագրական դիտարկումների մեխանիզմի շարունակական կատարելագործում:

4) շինարարության վիճակագրության տեղեկատվական բազաների առավել ամբողջականացման նպատակով` ռեգիստրների ձեւավորում եւ հաշվառման ցանցի  արդիականացում:

2.1.5. Տրանսպորտ եւ կապ

1) Տնտեսական գործունեության տեսակների եւ Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` տրանսպորտի եւ կապի վիճակագրության վարում:

2) ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղեւորափոխադրումներ, բեռնաուղեւորաշրջանառություն) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման մեթոդաբա՟նության կատարելագործում` ըստ միջազգային մեթոդա՟՟՟բա՟նությամբ սահմանված չափանիշների:

3) տրանսպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանական շարունակական կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում գործող միջազգային չափանիշներին համապատասխան:

2.1.6. Առեւտուր եւ այլ ծառայություններ

1) Տնտեսական գործունեության տեսակների եւ Արտադրանքի դասակարգում` ըստ  գործունեության տեսակների Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` առեւտրի եւ ծառայությունների վիճակագրության վարում:

2) մանրածախ առեւտրի շրջանառության ամբողջականության ապահովման եւ արժանահավատության բարձրացման նպատակով` վիճակագրական դիտարկումների պարբերաբար անցկացում:

3)առեւտրի եւ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

2.1.7. Գներ եւ սակագներ

1) սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում` դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում եւ ընդլայնում, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության ամփոփ ինդեքսի հաշվարկներում Արարատի մարզում գների ինդեքսների ներառում:

2) արդյունաբերական, գյուղատնտեսության արտադրանքի, արտաքին առեւտրի գների, բեռնափոխադրումների սակագների եւ այլ ծառայությունների գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում՝ դիտարկման դաշտի ընդլայնում, ընտրանքների վերանայում, գների դիտարկումներում միջազգային չափանիշների ու դասակարգիչների ներդրման գործընթացի շարունակություն:

3) Անկախ պետությունների համագործակցության երկրների շրջանակում իրականացվող` Համախառն ներքին արդյունքի եւ ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային համադրումների ծրագրի նոր փուլի (2008-2009թթ. բազային տվյալներով) աշխատանքներին մասնակցության գործընթացի շարունակում: Համաձայն միջազգային համադրումների ծրագրի` շուրջ 1400 անվանում սպառման ապրանքների (ծառայությունների), ներդրումային բնույթի ապրանքների, շինարարության (համապատասխան  վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ) բաղադրամասերի գների դիտարկում, ինչպես նաեւ ոչ շուկայական ծառայությունների գների դիտարկում:

2.1.8. Աշխատանքի շուկա

1) աշխատանքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման մեթոդների եւ գործիքակազմի կատարելագործում:

2) աշխատանքի շուկան բնութագրող ցուցանիշների կազմի եւ բովանդակության պարբերաբար վերանայում ու կատարելագործում` հիմք ընդունելով միջազգային մեթոդա՟՟՟բա՟նությամբ սահմանված սահմանումները, չափանիշները, սկզբունքները եւ հասկացությունները:

3) Զբաղվածության կարգավիճակի միջազգային ստանդարտ դասակարգչին  համապատասխան` աշխատանքի շուկայի վիճակագրության վարում, աշխատանքի վիճակագրության տեղեկատվական բազայի շարունակական համալրում եւ արդիականացում, աշխատանքի վիճակագրության մասով տարածքային վիճակագրության կատարելագործում:

ԲԱԺԻՆ 2.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

1) պետական ֆինանսների (համախմբված, պետական, համայնքների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների եւ դրանց տարրերի) վիճակագրության վարում եւ կատարելագործում ` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում`  համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ, պետական վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների ֆինանսական արդյունքների ներառում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեում):

2) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում եւ կատարելագործում:

3) ֆինանսական միջնորդության հատվածի (այդ թվում նաեւ` համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում եւ կատարելագործում:

4)  «Եվրոպական հաշիվների համակարգ-95»-ի սկզբունքներին համապատասխան «Ֆինանսական հաշվի» վիճակագրության ներդրում ու վարում եւ այդ համատեքստում` ոչ ֆինանսական կազմակեր՟պություններից հավաքագրվող ֆինանսատնտեսական ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայում ու համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին:
 

ԲԱԺԻՆ 2.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության:

2)  Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի վիճակագրության (ըստ հանրապետության, տնտեսության հատվածների, մարման ժամկետների եւ առանձին  գործիքների) շարունակական կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան:

3) օտարերկրյա (այդ թվում` օտարերկրյա ուղղակի) ներդրումների հաշվառման դաշտի բարելավում եւ ցուցանիշների գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

4) ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի վիճակագրության վարում եւ կատարելագործում:

5) հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների առաջարկությունները, համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` զբոսաշրջության սատելիտային հաշվի կազմման ուղղությամբ աշխատանքների իրականացում եւ այդ համատեքստում` սատելիտային հաշվի հիմնական աղյուսակների կազմման նպատակով ընտրանքային հետազոտությունների անցկացում:
 

ԲԱԺԻՆ 2.4. ՍՈՑԻԱԼ - ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

2.4.1. Սոցիալական ոլորտ

1) կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, մշակույթի, սպորտի եւ սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձեւավորում եւ վարչական վիճակագրության կատարելագործում (այդ թվում` նախադպրոցական, միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, վերապատրաստման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարում):

2) բնակարանային եւ կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում:

3) կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական ապահովության ոլորտի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց համար կատարված ապահովագրական վճարումների մասին վիճակագրության բարելավում:

2.4.2. Բնապահպանություն

1) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական եւ տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող մարզային տեղեկատվական բազաների վարում,  վարչական ռեգիստրների կատարելագործում:

2) բնապահպանական ներդրումների եւ ծախսերի հաշվառման համակարգի կատարելագործում:

3)  բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների եւ տեղեկատվական բազայի ձեւավորում:

4)  բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման աշխատանքների շարունակում:

5) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հրապարակումներում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:

2.4.3. Տնային տնտեսություների  հետազոտություն

1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների  անցկացում եւ մեթոդաբանության   կատարելագործում:

2) բնակչության աղքատությունը եւ կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման եւ արդիականացման նպատակով` տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում, ինչը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել եւ հրապարակել նաեւ մարզային կտրվածքով:

3) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի համար` աղքատության նյութական եւ ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն եւ բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում:

4) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ, հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում:

2.4.4. Պարենային ապահովություն

1) Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի` պարենի առկայություն, մատչելիություն եւ սպառում, շարունակական կատարելագործում եւ դրանց հիման վրա  Ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:

2.4.5. Ժողովրդագրություն

1) «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու նպատակով, 2011թ. հերթական մարդահամարի իրականացման նախապատրաստական միջոցառումների համալիրի մշակում:

2) ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին, հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման նպատակով: Մասնավորապես.

ա) բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտերի մշակման աշխատանքների կատարելագործում:

բ) բնակչության միգրացիայի հաշվառման (գնահատման) այլընտրանքային եղանակների մշակում:

3) բնակչության սեռա-տարիքային կազմի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մարզային կտրվածքով ցուցանիշների ամբողջականության ապահովում:
 

ՄԱՍ 3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում:

1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ստորաբաժանումների տեղային համակարգչային ցանցի արդիականացման, առանձնացված ստորաբաժանումների` համակարգչային սարքավորումներով, ծրագրային փաթեթներով եւ մոդեմային կապով հանդերձավորման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովում:

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային www.armstat.am կայքի, http://docs.armstat.am/nsdp (http://docs.armstat.info/nsdp) ինտերնետային էջի, ինչպես նաեւ ներքին ծառայողական ինտրանետային կայքի արդիականացման աշխատանքների շարունակում` նախադրյալներ ստեղծելով նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների միջեւ ժամանակի իրական ռեժիմում գործող տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային կայքի (էքստրանետ) գործարկման համար:

3) վիճակագրական տվյալների եւ մեթատվյալների կորպորատիվ հիմնապաշարների ստեղծում, ինչը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը` հաստատուն տվյալների տեսքով:

4) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության եւ անխափան գործունեության ապահովման աշխատանքների շարունակում, ապահովելով նաեւ` վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալների անանությունը եւ անվանազերծումը:

5) վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից, վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններից եւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություններից էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով վիճակագրական տվյալների ստացման համակարգի եւ վիճակագրական տեղեկատվության սպառողների հետ ինտերակտիվ շփման համակարգի ձեւավորում:
 

ՄԱՍ 4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ

1. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառելու է տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ներուժ ստեղծելու նպատակով՝ դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավականին ընդարձակ է՝ սկսած միջազգային աշխատանքային խմբերի եւ խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչեւ վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են.

ա) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն եւ արդյունավետ օգտագործում տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ ժողովրդագրական զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրավորման, որոշումների ընդունման եւ վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով:

բ) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի եւ կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաեւ դրանց հրապարակման համար:

գ) համակարգերի եւ ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

2. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են.

ա) բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ:

բ) բարձրացնել տվյալների արդիականությունը եւ արժանահավատությունը՝ հաշվի առնելով սպառողների պահանջարկը եւ ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը:

գ) ապահովել վիճակագրական չափանիշների եւ կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին եւ կանոններին:

դ) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը:

ե) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ՝ ձեւավորելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում եւ նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս, մոնիթորինգ եւ գնահատականներ իրականացնելիս:

զ) բարձրացնել եւ երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթո՟՟դաբանության եւ պրակտիկայի կատարելագործման, միասնականացման եւ ներդաշնակեցման, այլ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակ՟վող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնակչության կենսամակար՟դակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին (միջոցառումներին): Բո՟վան՟դակային եւ առարկայական առումով, այդ կարեւորագույն եւ բազմակողմանի գործունեությունը կիրա՟կանացվի հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) Մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը՝

ա) Միավորված ազգերի կազմակերպության.

-  վիճակագրական հանձնաժողով,

- Եվրոպայի տնտեսական հանձնաժողով եւ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս,

-  զարգացման ծրագիր,

- բնակչության հիմնադրամ,

- մանկական հիմնադրամ,

- կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն,

-  Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողով,

- պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն,

- համակարգի այլ մասնագիտացված մարմիններ,

բ) Արժույթի միջազգային հիմնադրամ,

գ) Համաշ՟խար՟հային բանկ,

դ) Եվրամիության վիճակագրական ծառայություն,

ե) Տնտե՟սա՟կան համագործակցության եւ զարգացման կազմակերպություն,

զ) Աշխատանքի միջազգային կազմակերպություն,

է) Միջազգային վիճակագրական ինստիտուտ եւ այլն:

2) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարեւորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում եւ իրականացում` միջազգային կազմակերպությունների ազգային եւ տարա՟ծա՟շրջանային տեխնիկական աջակցության ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին:

3) երկկողմանի եւ բազմակողմ համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի շրջանակում:

4) Անկախ պետությունների համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի եւ համագործակցության զարգացում՝ մասնակցելով Անկախ պետությունների համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետեւյալ բնագավառները.

-  տնտեսական վիճակագրություն,

-  առեւտրային (կոմերցիոն) վիճակագրություն,

-  սոցիալական եւ ժողովրդագրական վիճակագրություն,

-  աղքատության վիճակագրություն,

-  պարենային ապահովության վիճակագրություն,

- շրջակա միջավայրի վիճակագրություն,

-  տարածաշրջանային վիճակագրություն,

- տվյալների տարածում,

-  տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ:

5. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունն ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրացմանը` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքված Գործընկերության եւ Համագործակցության Համաձայնագրի  իրականացման ազգային ծրագրի շրջանակում:

6. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրոպական Միություն-Հայաստան գործողությունների ծրագրին` վիճակագրության մասով, ինչը մասնավորապես կներառի.

ա) վիճակագրական համապատասխան ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու նպատակով կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների մշակում` հիմնվելով Եվրամիության փորձագետների կողմից Հայաստանի վիճակագրական համակարգի ընդհանուր գնահատման վրա:

բ) բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի որակի եւ ծածկույթի բարելավում:

գ) Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուղեցույցների համաձայն` գյուղատնտեսության համատարած հաշվառման  նախապատրաստում եւ անցկացում:

ՄԱՍ 5. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

2007-2009 թվականների ընթացքում կշարունակվի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների պատրաստման եւ վերապատրաստման գործ՟ընթացն, որը կարտահայտվի ինչպես միջազգային կազմակերպությունների, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից կազմակերպ՟վող դասընթացներին, սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին մասնակցությամբ, այնպես եւ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործման եւ զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով իրականացվող վերապատրաստման եւ ատեստավորման, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործընթացներով:
 

ՄԱՍ 6. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Պետական վիճակագրության ոլորտում 2007-2009 թվականներին իրականացման ենթակա վերը նշված եւ այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից) ՝

ա) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները (այդ թվում` ոչ հարկատուների կողմից տրամադրված միջոցները):

բ) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող միջոցները, ինչպես նաեւ ոչ հարկատուների կողմից տրամադրված միջոցները: