ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինծառայողների զինվորական համազգեստի եւ զինվորական տարբերանշանների միասնական ձեւերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`
1. «Կանոնադրություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի մասին» բառերը հանել.
2. 1-ին մասի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը եւ մարտական դրոշի վկայագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:».
3. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:
ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`
1. վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Զորամասին մարտական դրոշ եւ շքանշաններ հանձնելու կարգը».
2. 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը» բառերը փոխարինել «տրվում է նաեւ մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
3. 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը եւ մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:».
4. 9-րդ մասի առաջին նախադասությունում «պահպանագիրը» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
5. 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջեւ ընթերցում է զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը եւ շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:».
6. 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:».
7. 21-րդ մասի երկրորդ պարբերությունում «պահպանագրում» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագրում» բառերով.
8. 22-րդ մասի
1) երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններում «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով,
2) հինգերորդ պարբերությունում «նրանց պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշների վկայագրերը» բառերով.
9. 32-րդ մասի առաջին պարբերությունում «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ եւ 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից: