Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Զինծառայողների զինվորական համազգեստի եւ զինվորական տարբերանշանների միասնական ձեւերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`
1) «Կանոնադրություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի մասին» բառերը հանել.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը եւ մարտական դրոշի վկայագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:».
3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զորամասին մարտական դրոշ եւ շքանշաններ հանձնելու կարգը».
2) 3-րդ մասի երկրորդ նախադասության «տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը» բառերը փոխարինել «տրվում է նաեւ մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
3) 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը եւ մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:».
4) 9-րդ մասի առաջին նախադասության «պահպանագիրը» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
5) 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջեւ ընթերցում է զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը եւ շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:».
6) 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:».
7) 21-րդ մասի երկրորդ պարբերության «պահպանագրում» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագրում» բառերով.
8) 22-րդ մասում`
ա. երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերությունների «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով,
բ. հինգերորդ պարբերության «նրանց պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշների վկայագրերը» բառերով.
9) 32-րդ մասի առաջին պարբերության «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ եւ 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից: