Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում«գործատուների եւ ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների եւ ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձեւավորող» բառով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) վերնագրից հանել «կառավարումը եւ» բառերը.
բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:
Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը եւ հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը եւ 2-րդ մասի 3-րդ կետը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: