Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4442-03.12.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, նոտարները» բառը:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «մեկ միլիոն եւ ավելի դրամ կազմելու դեպքում» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար եւ ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: