Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-րդ կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ