Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-5-Ն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 2-րդ կետով.
«2) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-րդ կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: