Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ր հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին, նշանակում եւ անցկացնում է ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է արձակուրդ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: