Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18-ը ապրիլի 2003 թվականի, ՀՕ-529-Ն, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: