ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել նոր 130.1-ին հոդվածով.
«Հոդված 130.1. Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը
1. Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
2. Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով `
պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«09» նոյեմբեր
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Հարգելի պարոն Բաբլոյան
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն, Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգի 48-րդ կետի համաձայն գրությանը կից ներկայացվում են`
ա) լրամշակված նախագիծը
բ) նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը
գ) նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթը:
Խնդրում ենք սահմանված կարգով լրամշակված նախագիծը դնել շրջանառության մեջ :
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`