Armenian ARMSCII Armenian
Կ-141-03.10.2017,10.11.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 2-րդ» բառերը, իսկ 2-րդ մասը  «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «2-րդ կամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: