Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18-ը ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն, այսուհետ` օրենսգիրք) 70-րդ հոդվածի հինգերորդ մասի`
1) առաջին նախադասությունից հանել «դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին առանց տեղյակ պահելու» բառերը.
2) երկրորդ նախադասությունը «պարտականություններ» բառից հետո լրացնել «կամ փոխարինել դրանք» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: