Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը «պատճառված վնասները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի)» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցները վերականգնվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին»:
Հոդված 3. Օրենքի 53-րդ հոդվածում`
1) «կիրառվող տուգանքներից» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներց (եթե մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողների վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվել է մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ միջոցների հաշվին)» բառերը:
2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի օգտագործման կարգը, ինչպես նաեւ ծախսման ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: