Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «(սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված վնասի հատուցման համար)» բառերը փոխարինել «անձանց պատճառված վնասի (այդ թվում` վարչարարության հետեւանքով) հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) եւ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված միջոցների վերականգնման համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղություններ:»:
Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1.-րդ եւ 1.2.-րդ մասերով.
«1.1. Պահուստային հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին:
1.2. Օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են պահուստային հիմնադրամի համալրմանը (եթե վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվել է պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին)»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: