Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ մասով.
«5.1. Գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են գործակալության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման գործակալության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: