Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի երկրորդ պարբերության առաջին, երրորդ եւ չորրորդ նախադասություններից հանել «եւ սոցիալական ապահովության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից եւ 2-րդ մասի «բ» կետից հանել «եւ սոցիալական ապահովության» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: