Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.5-րդ հոդվածի 2-րդ մասում «հանձնված գործերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «26» թիվը փոխարինել «23» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3.1-րդ մասում «6» թիվը փոխարինել «9» թվով:
Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը: