Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-060-07.07.2017,14.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Նօրենքի (այuուհետ` Oրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «բաժանմունքի պետերը,» բառերը, իսկ «եւ քննիչները» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները:» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են` կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները եւ կենտրոնական մարմնի բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝ զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երեւան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են` մարզային քննչական վարչության տարածքային բաժինները:Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են՝ գլխավոր վարչությունների վարչությունները:».

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական  կոմիտեի նախագահի տեղակալներն են:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է  քննչական  կոմիտեի  եւ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունները.».

2. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) խրախուսում եւ կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին, պարգեւատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.».

ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 13-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 2-րդ կետում «ներքին իրավական ակտեր» բառերը փոխարինել «ներքին եւ անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ)» բառերով:

2. լրացնել 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5)  իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:».

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.

«4.1.Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) 3-րդ ենթախումբ` քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ (բացառությամբ՝ սույն հոդվածի  4-րդ մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնները), հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:»

2.  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1)  1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական  վարչության պետ.

2)  2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ:».

3.  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Քննչական  կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ,Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ:».

4. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում`

1. «Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, » բառերը փոխարինել «բակալավրի» բառով:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1. 9-րդ մասի երկրորդ նախադասության «Որակավորման քննություն չհանձնած» բառերը փոխարինել «Ուսումնառությունը չանցած» բառերով.

2. 10-րդ մասի «ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց» բառերը փոխարինել «ուսումնառությունից» բառով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(բաժանմունքների)» բառը.

ՀՈԴՎԱԾ 10. Oրենքի 22-րդ հոդվածում`

1. Վերնագրում «ծառայողի լիազորությունների դադարումը» բառերը փոխարինել «ծառայողին  պաշտոնից ազատելը» բառերով:

2. 1-ին մասի «ծառայողի լիազորությունները դադարում են՝» բառերը փոխարինել «ծառայողը պաշտոնից ազատվում է՝» բառերով:

3. 2-րդ մասի «ծառայողի լիազորությունները դադարեցվում են՝» բառերը փոխարինել «ծառայողին պաշտոնից ազատելը՝» բառերով:

4. 2-րդ մասի 1-ին կետում «լիազորությունների դադարեցման ձեւով» բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով.

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 22.1 հոդվածով.

«Հոդված 22.1. Քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը

1.Քննչական կոմիտեի ծառայողները գրանցվում են  կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման,  քննչական  կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3.Քննչական կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի քան սույն օրենքով սահմանված քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչեւ երկարաձգված ժամկետի լրանալը:

4.Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա վերջինիս ստաժը  հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

5. Քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 2 ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա 2 ամիսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակաշրջանին համապատասխան:

6.Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է  քննչական կոմիտեի նախագահը։»:

ՀՈԴՎԱԾ 12. Oրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի «լիազորությունները դադարելու (դադարեցվելու) »  բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Oրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Քննչական  կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի կոչումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի կոչումը:

3.Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի եւ գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության փոխգնդապետի կոչումը:

4.Գլխավոր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորի կոչումը:

5.Առաջատար պաշտոնի առաջին եւ երկրորդ ենթախմբի  պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության մայորի կոչումն է:

6.Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի եւ կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող  կոչումի վերին սահմանն արդարադատության կապիտանի կոչումն է:

7.Կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող  կոչումի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտի կոչումն է:

8.Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի կոչմանը:

9.Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով իրականացնել հերթապահություն:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 28.1 հոդվածով.

«Հոդված 28.1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրումը

1.Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգեւատրվել քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:

2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 16. Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «լիազորությունների դադարեցում» բառերը փոխարինել « պաշտոնից ազատում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասում «լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «պաշտոնից ազատելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «պաշտոնից ազատելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.

«4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 36.1 հոդվածով.

«Հոդված 36.1. Քննչական կոմիտեի ծառայողի մասնակցությունը կրթական ծրագրերին

1.Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեի ծառայողը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ երկու օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:

2.Կրթական ծրագրերին քննչական կոմիտեի ծառայողի մասնակցության  կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայությունը համարվում է հարգելի՝ այդ ընթացքում նրա հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝  «այլ վայր»  բառից հետո լրացնել «ծառայության  նշանակմամբ կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձեւավորման եւ գործունեության կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում եւ հարակից օրենքներում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

Նշված Օրենքի Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ պահին առկա ստորեւ նշված խնդիրների լուծմամբ:

1.Օրենքի հիմնական հասկացության հստակեցում:

Գործող կարգավորման 2-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է այն անձանց ցանկը, ովքեր համարվում քննչական կոմիտեի ծառայողներին:

Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը, ինչպես նաեւ  քննչական  կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համաձայն՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 919-Ա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» որոշման, Կոմիտեի կառուցվածքում «բաժանմունք», համապատասխանաբար նաեւ անվանացանկում  եւ հաստիքացուցակում «բաժանմունքի պետ» եզրույթ սահմանված չէ:

Հիմք ընդունելով վերոնշյալն՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքի 2-րդ հոդվածում թվարկված քննչական կոմիտեի ծառայողներիցանկից հանել «բաժանմունքի պետեր»-ի պաշտոնը: Միաժամանակ հիմք ընդունելով վերոշարադրյալն՝ անհրաժեշտություն է առաջանում հանելու նաեւՕրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված «բաժանմունք» տերմինը:

2.1 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է նորմ առ այն, որ Կոմիտեի ծառայող է հանդիսանում միայն Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձը, հակասության մեջ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ, որը սահմանում է, թե ովքեր են համարվում հանրային ծառայողներ: Եվ այսպես, հանրային ծառայող է համարվում` պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայության համապատասխան  կադրերի ռեզերվում գտնվող անձը:

Ուստի, առկա անորոշությունը եւ օրենքի բացը կարգավորելու նպատակով առաջարկվում է գործող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որը սահմանում է թե ովքեր են համարվում Կոմիտեում ծառայողներ, կատարել լրացում՝ սահմանելով, որ օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները եւս համարվում են Կոմիտեում ծառայողներ:

Նման իրավակարգավորումներ առկա են նաեւ այլ կառույցների օրենսդրություններում եւս: Օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ոստիկանության ծառայող է համարվում ՀՀ այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում (...) կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում (3-րդ հոդ. 1 մաս) :

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքը եւս սահմանում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում ՀՀ այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդում եւ (...) կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության տակ (2-րդ հոդ. 1-ին մաս):

2. Կառուցվածքի հստակեցում եւ առկա հակասությունների լուծում:

3.1 Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի համակարգը, սակայն գործող կարգավորմամբ որոշակի անհստակություն է առկա զինվորական քննչական գլխավոր վարչության կարգավիճակի հետ կապված: Օրենքով այն մի դեպքում դիտվում է Կոմիտեի մարմին, եւ միաժամանակ ստարաբաժանում, ինչն առաջացնում է անհստակություններ:  Կենտրոնական մարմնի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունն իր համակարգում չունի ենթաստորաբաժանումներ, այն պարագայում, երբ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը նախաքննությունն իրականացնում է մասնագիտացված սկզբունքով, որի պայմաններում հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պետք է առկա լինեն մասնագիտացված ենթաստորաբաժանումներ, օրինակ՝ մարդու դեմ ուղղված հանցագործության քննության վարչություն  եւ այլն:

Ասվածը վերաբերում է նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչությանը, որը իր կազմում ունի միայն տարածքային ստորաբաժանումներ, իսկ բուն վարչության կազմում մասնագիտացված ստորաբաժանումների հնարավորությունը բացակայում է: Մինչդեռ Երեւան քաղաքի վարչությունում իրականացվում է ծանր հանցագործությունների գործերի քննություն, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետ կապված  հանցագործությունների քննություն եւ այլն:

Նախագծով  առաջարկվում է խմբագրել եւ հստակեցնել  Կոմիտեի համակարգը, մասնավորապես՝ «քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են` կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները: Զինվորական քննչական գլխավոր վարչության  ստորաբաժանումներն են՝ զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երեւան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են` մարզային քննչական վարչության տարածքային  բաժինները»: Բացի այդ, բաց է մնում Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումները, որոնք Նախագծով առաջարկվում է ավելացնել, այն է՝ «գլխավոր   վարչությունների  վարչությունները,  որպես կառուցվածքային ենթաստորաբաժանումներ»:

3.2 Հոդված 11-ի 3-րդ մասում, որպես Կոմիտեի նախագահի տեղակալ նշված է միայն զինվորական քննչական գլխավոր վարչության պետը, այն դեպքում, երբ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետը նույնպես ի պաշտոնե հանդիսանում է Կոմիտեի նախագահի տեղակալ:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության2014 թվականիսեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշման համաձայն հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետը նույնպես ի պաշտոնե հանդիսանում է Կոմիտեի նախագահի տեղակալ:

Հետեւաբար, Նախագծով առաջարկվում է որպես Կոմիտեի նախագահի տեղակալ ավելացնել նաեւ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետին:

3. Կոմիտեի նախագահի լիազորությունների հստակեցում:

4.1 Քննչական  կոմիտեի  եւ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունների հստակեցում: «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար` քննչական կոմիտեի դեպարտամենտ հիմնարկինը` Կոմիտեի նախագահը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ: Նշված նորմից բխում է, որ դեպարտամենտի կանոնադրությունը, որպես հիմնադիր, հաստատում է Կոմիտեի նախագահը:Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի դեպարտամենտը գործում է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա։ Նշված նորմերի միջեւ առկա է հակասություն, քանի որ «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, տվյալ դեպքում Կոմիտեի նախագահը, իսկ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատելու լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Ուստի,հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել շտկել այս երկու օրենքների միջեւ եղած հակասությունը:

4.2 Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանցպարգեւատրումը: Կոմիտեի գործունեության ընթացքում քաղաքացիները, պետական այլ մարմինների ծառայողները աջակցում են քննիչին վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացմանը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարգեւատրել նաեւ տվյալ անձանց:Նմանատիպ իրավակարգավորում առկա է օրինակ՝  «Ոստիկանությունում ծառայության մասին» (հոդված 59) եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» (հոդված 54) Հայաստանի Հանրապետության օրենքներում:

4. Կոմիտեի նախագահի տեղակալի այլ լիազորությունները սահմանելու  անհրաժեշտությունը:

Նման լրացումը պայմանավորված է նրանով, որ չնայած Օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի նախագահի տեղակալի լիազորությունները՝ սակայն այն սահմանված է սպառիչ ցանկով: Այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրինակ՝  Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրային ծառայողի կողմից քննչական կոմիտեի ծառայողի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին: Կամ Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Մեկ այլ օրինակ՝ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝  քննչական  կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ:

Ուստի, հաշվի առնելով Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից իրականացվող վերոնշյալ լիազորություններն, անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 13-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ կետ՝ սահմանելով, որ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

5.Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ղեկավարման հետ կապված հարցեր: Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հարաբերությունների հստակեցում:

6.1 Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է դրա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված անդամներից մեկը: Կարգապահական հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առավել ընդունելի է կարգապահական հանձնաժողովի ղեկավարման պարտականությունը դնել Կոմիտեի նախագահի տեղակալի վրա, ով ի պաշտոնե հանդիսանալով Կարգապահական հանձնաժողովի նախագահը, կարող է օգտագործել իր իշխանական լիազորությունները հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերելու համար, օրինակ՝ կադրերի վարչության օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրելու հանձնարարություն տալը:Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը»:

6.2 Բացի այդ, բաց են մնում Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերը: Մասնավորապես հստակ չէ, թե ով է հաստատում Կոմիտեի վերը նշված հանձնաժողովի աշխատակարգը: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը վերապահել կարգապահական հանձնաժողովին` լրացնելով հետեւյալ խմբագրությամբ 4.1-րդ կետ` «Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է  կարգապահական հանձնաժողովը»:

6. Կոմիտեում ծառայության պաշտոնների դասակարգման հստակեցում:

Նախատեսվող լրացումը պայմանավորված է նրանով, որ Օրենքի 16-րդ հոդվածը սահմանելիս եւ Կոմիտեում ծառայության պաշտոնները ենթախմբերի դասակարգելիս տեղի են ունեցել վրիպակներ, որոնց արդյունքում, որոշ պաշտոններ բաց են թողնվել: Նախագծով առաջարկվում է բաց թողնված պաշտոնները լրացնել՝ մասնավորապես, 4-րդ մասի 3-րդ ենթախմբում հատկապեսկարեւորգործերիքննությանգլխավոր վարչության պետի տեղակալիպաշտոնը, 5-րդ մասի 1-ին ենթախմբում` Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի, նույն մասի 2-րդ ենթախմբում` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալի, Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնները, նույն մասի 3-րդ ենթախմբում` Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալի, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնները, 6-րդ մասի 1-ին ենթախմբում` Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության ավագ քննիչի պաշտոնները, իսկ նույն մասի 2-րդ ենթախմբում` զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնները:

Նախագծով նախատեսվող պաշտոնների լրացումները, որեւէ կերպ չեն ազդելու առկա հաստիքների քանակի վրա, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշմամբ այն արդեն իսկ կարգավորված է: Այս լրացումը կարող է առաջացնել միայն պաշտոնների անվանացանկի փոփոխություն:

7. Կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների հստակեցում:

Օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, թե ովքեր կարող են անցնել Կոմիտեում ծառայության, որտեղ նշված է միայն ներպետական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հնարավոր են դեպքեր, երբ անձն իր կրթությունը ստացել կամ ստանում է օտարերկրյա ուսումնական հաստատությունում եւ որի կողմից տրված դիպլոմի համարժեքությունը եւ ճանաչումը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում:

Որպես քննչական կոմիտեում ծառայության անցնելու պարտադիր պահանջ նախատեսվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելը, քանի որ Կոմիտեում ծառայության անցնելու համար այդ ցուցակում ընդգրկված լինելը հանդիսանում է պարտադիր պայման Օրենքի 18-րդ հոդվածով, սակայն Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սպառիչ թվարկված են Կոմիտեում ծառայության անցնելու պարտադիր պահանջները, այդ հանգամանքը ներառված չէր: Այս փոփոխությամբ ապահովվում է Օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածների համահունչ լինելը եւ լրացվում է օրենսդրական բացը:

8. Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի հստակեցում:

Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանում է նորմեր այն մասին, որորակավորման քննություն չհանձնած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է՝ ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց  անձի ազատված լինելու դեպքերը: Նախագծով առաջարկվում է «Որակավորման քննություն չհանձնած» բառերը փոխարինել «Ուսումնառությունը չանցած» բառերով, իսկ «ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց» բառերը փոխարինել «ուսումնառությունից» բառով:

Հարկ է նշել նաեւ այն, որ հիշյալ փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի հակասություններ չառաջանան նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների դրույթների միջեւ:

9. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված իրավահարաբերություններ:

Տե՝ս  Հիմնավորման 4-րդ կետը:

10. Կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերի եւ առկա հակասությունների լուծման ընթացակարգի հստակեցում:

Գործող Օրենքով սահմանվում է Կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարումը այն դեպքում, երբ Օրենքի 20-րդ հոդվածը վերնագրված է հետեւյալ ձեւով՝ Կոմիտեում պաշտոնի նշանակելը եւ պաշտոնից ազատելը, որում հղում է կատարվում  Օրենքի 22-րդ հոդվածում նշված հիմքերին, որոնց դեպքում Կոմիտեում ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոնից, իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտի հոդվածի վերնագիրը պետք է համապատասխանի հոդվածի բովանդակությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծում կատարել համապատասխան փոփոխություն՝ (Օրենքի հոդված 22, 23, 31-րդ եւ 32) «ծառայողի լիազորությունների դադարումը» բառերը փոխարինելով «ծառայողին  պաշտոնից ազատելը» բառերով, քանի որ ըստ էության Կոմիտեի ծառայողների լիազորությունները դադարում են միայն հատուկ դեպքերում,  իսկ նշված հոդվածը վերաբերվում է պաշտոնից ազատման դեպքերին եւ հիմքերին:

11. Կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում թողնելու ընթացակարգը սահմանող իրավական նորմի նախատեսման հստակեցում:

Հարկ է նշել նաեւ, որ գործող Օրենքում կադրերի ռեզերվին վերաբերող դրույթ դեռեւս սահմանված չէ, որը սահմանափակում է աշխատակցի Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքները:

Նման օրինակ՝ ռեզերվին վերաբերող նորմեր ամրագրված են մի շարք օրենքներում:

Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատախազության հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում դատախազներն ընդգրկվում են դատախազության ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

«Հայաստանի Հանրապետության  ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը, որի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու  առաջին 4 ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ օրինակ՝ կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ կամ որակավորման արդյունքներով կամ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի, կամ մեկ այլ օրինակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (եւ ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի:

Հաշվի առնելով նշված օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Oրենքում կատարել համապատասխան լրացում՝ սահմանելով կադրերի ռեզերվին վերաբերող դրույթ:

12. Կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառվող «լիազորությունների դադարեցում» ծառայության կոչումից զրկելու տեսակի անվանման փոփոխություն:

Տե՝ս  Հիմնավորման 11-րդ կետը:

13. Քննչական  կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումների հստակեցում:

Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողների պաշտոնների կոչումները,  որի  վերաբերյալՆախագծով  առաջարկվում է կատարել փոփոխություն՝ որոշ խումբ պաշտոնի համար բարձրացնելով մեկական աստիճանով: Բանն այն է, որ Օրենքի համաձայն,Կոմիտեումծառայության կարող է անցնել (...) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը անցել է պարտադիր զինվորական ծառայություն կամ պահեստազորի սպա է: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրն ավարտած ունկնդրին միջին խմբի պաշտոնին շանակելուց շնորհվում է «ոստիկանության լեյտենանտի» կոչում:

Փաստացի Կոմիտեում ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմնականում արդեն իսկ կրելու են «լեյտենանտ» սկզբնական սպայական զինվորական կոչում եւ 15.12.2011թ. Հայաստանի Հանրապետության  կառավարության N 1797-Ն որոշման համաձայն «լեյտենանտ» զինվորական կոչումը համապատասխանեցվելու է «արդարադատության լեյտենանտ» կոչմանը: Այսինքն, Օրենքով սահմանված կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի «քննիչի» պաշտոնին նախատեսված «արդարադատության լեյտենանտ» կոչումը հիմնական դեպքերում չի շնորհվելու՝ այլ համապատասխանեցվելու է «արդարադատության լեյտենանտ» կոչմանը, իսկ սահմանված երկու տարի ժամկետը իմաստազրկվում է պաշտոնով նախատեսված չլինելու պատճառով, հետեւաբար կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի քննիչներին «արդարադատության ավագ լեյտենանտ» կոչում կարող է շնորհվել միայն խրախուսման կարգով, ինչն էլ Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն,Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում՝ մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի պետի կոչումը ոստիկանության գնդապետ է, իսկ նույն տարածքի քննչական բաժնի պետի կոչումը արդարադատության մայոր է: Նշված պաշտոնների համար նախատեսված կոչումների համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսվում է փոխգնդապետի կոչում: Մարզային վարչության ավագ քննիչի կամ Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչի համար նախատեսվում է արդարադատության կապիտանի կոչում, այն դեպքում երբ ոստիկանության տեսուչի (առանց ավագի) կոչումի վերին սահմանը ոստիկանության կապիտանն է, իսկ ավագ տեսուչինը՝ոստիկանության մայորը:

14. Կոմիտեի ծառայողի պարտականությունների հստակեցում:

Օրենքը չի կարգավորում նաեւ Կոմիտեի ծառայողների կողմից հերթապահություն իրականացնելու պարտականություն:

Հաշվի առնելով նշված օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում կատարել համապատասխան լրացումներ:

15. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրումը:

Կոմիտեի գործունեության ընթացքում քաղաքացիները, պետական այլ մարմինների ծառայողները աջակցում են քննիչին վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացմանը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրի՝ շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:

Տե՝ս  Հիմնավորման 4-րդ կետի 4.2-րդ ենթակետը:

16. Կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառվող «լիազորությունների դադարեցում» տույժի տեսակի անվանման փոփոխություն:

Տե՝ս Հիմնավորման13-րդ կետը:

17 .Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը:

Տե՝ս  Հիմնավորման13-րդ կետը:

18. Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելը:

Տե՝ս  Հիմնավորման13-րդ կետը:

19. Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու հիմքերի հստակեցում:

Օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու իրավական հիմքերը, որոնք լրացման կարիք ունեն:Նախագծով նախատեսվում է Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրել նաեւ հաստիքները կրճատվելիս: Այս լրացումը նպատակ է հետապնդում հետագայում ստեղծված իրավիճակում Կոմիտեի ծառայողին հնարավորություն տալու ոչ թե կորցնելու զբաղեցրած պաշտոնը, այլ տեղափոխվելու  ավելի ցածր պաշտոնի:

20. Կոմիտեի ծառայողի կրթական ծրագրերին մասնակցության ապահովման վերաբերյալ դրույթների հստակեցում:

Օրենքում բացակայում են Կոմիտեի ծառայողի՝ կրթական ծրագրերին մասնակցությունն ապահովող դրույթները, մինչդեռ Կոմիտեի ծառայողին աշխատանքային արդյունավետ գործունեություն ապահովելու համար անհրաժեշտ է մասնակցել ոչ միայն պարտադիր վերապատրաստմանը, այլեւ՝ տարբեր կրթական ծրագրերի: Նման լրացումն կապահովի Կոմիտեի ծառայողին մասնագիտական գիտելիքներ եւ ունակություններ բարձրացմանը:

Նշված հարաբերությունները օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է կրթական ծրագրերին կոմիտեի ծառայողի մասնակցության դեպքում նրա բացակայությունը համարել հարգելի եւ պահպանել դրամական բավարարումը:

21. Կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու վերաբերյալ դրույթների հստակեցում:

Oրենքի 42-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը,  որում փոփոխության եւ լրացման համար հիմք են հանդիսացել պրակտիկայում հանդիպող այն դեպքերը, երբ Կոմիտեի ծառայողը ոչ միայն ծառայության է  գործուղվում այլ վայր, այլեւծառայության է նշանակվում այլվայրում, որի ժամանակ խնդիր է առաջանում նրան բնակարանով ապահովելու, իսկ բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունները կարգավորելիս: Օրինակ՝ Երեւան քաղաքում հաշվառված եւ բնակվող անձը ծառայության է նշանակվում Սյունիքի մարզում, որի դեպքում ծառայողին պետք է ապահովել բնակելի տարածությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Տվյալ բնագավառում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումը, վերացնել առկա հակասությունները եւ օրենսդրական բացերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ եւ լրացումներ կատարել հետեւյալ իրավական ակտերում.

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

3. «Օպերատիվ-հետախուզական գործունեության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

ՏԵՂԵԿԱՆՔ

«« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ