ՀՈԴՎԱԾ 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «դատախազության» բառերից հետո լրացնել « ,քննչական մարմինների » բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու, որտեղ, սակայն նախաքննություն իրականացնող մարմինների՝ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները բացակայում են:
2014 թվականի մայիսի 19-ին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ իրավական ակտերում, որպեսզի կարգավորվի Օրենքից բխող այլ իրավահարաբերություններ:
Հաշվի առնելով վերագրյալը՝ սույն Նախագծով նախատեսվել է համապատասխան լրացում՝ նախաքննություն իրականացնող մարմինների՝ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչներին նախատեսելով այն անձանց ցանկում, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու իրավասություն չունեն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ նախաքննության մարմիններին ներառելով այն անձանց շրջանակներում, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները իրավունք չունեն ներգրավելու օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե եւ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ի թիվս մի շարք մարմինների, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն ներգրավելու օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ կընդգրկվեն նաեւ նախաքննություն իրականացնող մարմինները:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: