Հոդված 1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «սոցիալական ապահովության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «հարկային մարմինները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «եւ սոցիալական ապահովության» բառերը:
Հոդված 3. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից հանել «եւ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: