Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 31-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 353.1-րդ հոդվածով.
«Հոդված 353.1. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը վեց ամիս ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: