Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4447-03.12.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) չորրորդ պարբերությունում՝

- «(հարկ վճարողի գործունեության)» բառերը փոխարինել «կամ ապահովադրի (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկ վճարող), հարկ վճարողի գործունեության» բառերով,

- «այլ իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերով.

բ) տասներկուերրորդ պարբերությունում «ուղղված հարկային» բառերից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

գ) տասներեքերրորդ պարբերությունում`

- «պետական եւ համայնքների բյուջեներ» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության եւ համայնքների բյուջեներ» բառերով,

- «պարտադիր այլ վճարների» բառերից հետո լրացնել «(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 51 -րդ հոդվածում «մարմինը հարկային» բառերից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «այլ իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

բ) 2-րդ մասում «հարկային» բառից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը.

գ) 3-րդ մասում՝

- «հարկային» բառից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության» բառերը,

- «պետական եւ համայնքային բյուջեներ» բառերը փոխարինել «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության եւ համայնքների բյուջեներ» բառերով.

դ) 4-րդ մասում «հարկային հարցերին» բառերը փոխարինել «հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հարցերին» բառերով.

ե) 7-րդ մասում «հարաբերությունները» բառից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

ա) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը,».

բ) 7-րդ կետում «բյուջեների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության եւ համայնքների բյուջեների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում`

ա) «հարկային» բառից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերը.

բ) «հարկ վճարողին» բառերից հետո լրացնել «(ապահովադրին)» բառը:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետում՝

- «պետական բյուջե» բառերը փոխարինել «պետական եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերով,

- «հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրությամբ» բառերով.

բ) 4-րդ մասում՝

- «ամբողջությամբ» բառը հանել,

- «մուտքարվելուց (վերականգնվելուց) հետո» բառերը փոխարինել «մուտքարվելուն (վերականգնվելուն) համամասնորեն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«7. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ այլ պետական մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետեւանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի եւ 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումը իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով՝ փորձաշրջանով:»: