Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1864-16.11.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 47.14-րդ հոդվածով.

«Հոդված 47.14. Ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի  գտնվելու վայրը հրապարակելը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, ով այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի` այն անձի կողմից, ով այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 141-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 20615 -րդ հոդվածով.

«Հոդված 20615 . Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-8-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «20613 » թվից հետո լրացնել «,20615 » թիվը:

Հոդված 4. 224-րդ հոդվածի 1-ին մասում «44.2,» թվից հետո լրացնել «47.14,» թիվը:

Հոդված 5. 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «172.3» թվից առաջ լրացնել «47.14,» թիվը, իսկ «եւ 182» բառերը փոխարինել «,182 եւ 20615 » բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: