Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1866-16.11.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան` մինչեւ 12 ամիս ժամկետով:»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, իսկ 2-րդ հոդվածը պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 1 տարի հետո: