Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-187-20.11.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «խախտման առաջին դեպքի համար` երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար` տասը միլիոն դրամ» բառերով:

Հոդված 2.

1. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «բ» կետը «խախտում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված խախտումների» բառերով,

2) 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել նոր` «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: