Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-188-20.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 22-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները»բառերով,

2) 2-րդ մասում «հանրապետական գործադիր»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի»բառերով,

3) 3-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի»բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «գործադիր իշխանության հանրապետական»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի»բառերով, «Նախագահը»բառը փոխարինել «վարչապետը»բառով, իսկ «պետական մարմինների»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների»բառերով,

2) 2-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի»բառերով,

3) 3-րդ մասում «Նախագահը»բառը փոխարինել «վարչապետը»բառով,

4) 4-րդ մասում «հանրապետական գործադիր մարմիններից»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններից»բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինները»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները»բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները»բառերը փոխարինել «օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները»բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական մարմիններին»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին»բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պետական մարմինների»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների»բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների»բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների»բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» եւ «պետական մարմիններին»բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» եւ «պետական կառավարման համակարգի մարմիններին»բառերով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հարկ է նշել, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների եւ գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաեւ հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել:

Բացի այդ, Սահմանադրության 159-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմինները նախատեսվեցին «պետական կառավարման համակարգի մարմիններ»եզրույթով, այնինչ Օրենքի մի շարք հոդվածներում այդ մարմինները վկայակոչված են այլ կերպ:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1. ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների եւ պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձեւավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին,

2. ահաբեկչության դեմ պայքար իրականացնող հանրապետական գործադիր մարմինները վերանվանվել են պետական կառավարման համակարգի մարմիններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ?Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն? հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգա-յին ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում ««Ահաբեկչության դեմ պայքարի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1389 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ