Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-188-20.11.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 22-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով,

2) 2-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

3) 3-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով, իսկ «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով,

2) 2-րդ մասում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

3) 3-րդ մասում «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով,

4) 4-րդ մասում «հանրապետական գործադիր մարմիններից» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններից» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» եւ «պետական մարմիններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» եւ «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: