Հոդված 1. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 22-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով.
2) 2-րդ մասի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
3) 3-րդ մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, «Նախագահը» բառը՝ «վարչապետը» բառով, իսկ «պետական մարմինների» բառերը՝ «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով.
2) 2-րդ մասի «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
3) 3-րդ մասի «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով.
4) 4-րդ մասի «հանրապետական գործադիր մարմիններից» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները» բառերը փոխարինել «օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պետական մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմինների» եւ «պետական մարմիններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» եւ «պետական կառավարման համակարգի մարմիններին» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: