Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-189-23.11.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12.1-ին հոդվածում՝

1. 1-ին մասը «սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2. 2-րդ մասի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ պարբերություն.

«Սույն հոդվածի իմաստով հիմնական միջոցների խումբ է համարվում նաեւ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված՝ ոչ ընթացիկ ակտիվների խմբերին դասվող առանձին ոչ ընթացիկ ակտիվից կամ ոչ ընթացիկ ակտիվներից կազմված ենթախումբը, որն առանձնացվում (ձեւավորվում) է հարկատուի կողմից: Սույն հոդվածով սահմանված կարգով նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորված ոչ ընթացիկ ակտիվների խմբից առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք է համարվում սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ ոչ ընթացիկ ակտիվի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը:».

3. 4-րդ մասում լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն, նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորված՝ հիմնական միջոցների խմբից առանձնացված՝ ոչ ընթացիկ ակտիվների ենթախմբի համար ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել առանձնացված ոչ ընթացիկ ակտիվները ներառող հիմնական միջոցների խմբի համար սույն հոդվածով սահմանված կարգով նախկինում ընտրված ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքին:»:

4. 5-րդ մասի՝

ա. 1-ին պարբերությունում «իսկ օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերը փոխարինել «իսկ օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձեւավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձեւավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ ենթախմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերով.

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի կիրառության իմաստով, օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձեւավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձեւավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը որոշվում է օտարվող կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձեւավորելու նպատակով առանձնացվող ոչ ընթացիկ ակտիվների թվի եւ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված դեպքում ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված դեպքում ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:»:
5. 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.

«6. 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ոչ ընթացիկ ակտիվների (այդ թվում՝ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների) ամորտիզացիոն մասհանումները հարկատուի ընտրությամբ կարող են հաշվարկվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդ որում՝

1) սկզբնական արժեքների (օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի) եւ համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը համարվում է համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք,

2) սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն որոշված՝ ոչ ընթացիկ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի եւ համապատասխան հիմնական միջոցի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետների տարբերությունները համարվում է համապատասխան հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատարելագործման եւ 2017 թվականի համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացվում է փուլինգային եղանակով՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան առավելագույն տոկոսադրույքի հիման վրա: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված են հիմնական միջոցների հիմնական խմբերը եւ այդ խմբերի մեջ առանձին ենթախմբեր ձեւավորելու հնարավորություն նախատեսված չէ:

Խնդիրը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում ի հայտ են եկել ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային մեթոդի որոշակի խնդիրներ, որոնք հարկ վճարողների համար ստեղծում են որոշակի բարդություններ: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք տալ: Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու նպատակով առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի (օրինակ՝ ավտոմեքենաների) մեջ ձեւավորել ենթախմբեր (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ եւ մարդատար ավտոմեքենաներ) եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի առավելագույնս հստակեցմանը եւ պարզեցմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

1) սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թվականի համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով,

2) հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի (օրինակ՝ ավտոմեքենաների) մեջ ձեւավորել ենթախմբեր (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ եւ մարդատար ավտոմեքենաներ) եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Տեղեկանք

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

Եզրակացություն

Օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Վերոնշյալ օրենքի եւ կառավարության որոշման կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի հստակեցմանը, մասնավորապես՝ նախատեսվում է պարզեցնել շահութահարկի մասով ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման գործող ընթացակարգերը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են մի շարք ապրանքային շուկաների հետ, սակայն Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է լրացնել եւ փոփոխել ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման ընթացակարգերը: Առաջարկվում է 2016 եւ 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողներին շահութահարկի հաշվարկման նպատակով ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք տալ: Միաժամանակ, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձեւավորել ենթախմբեր եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է 2016 եւ 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք տալ: Միաժամանակ, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձեւավորել ենթախմբեր եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես այն, որ ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային մեթոդի շրջանակներում սահմանված ամորտիզացիոն մասհանումների չափերը ավելի մեծ են քանի գծային մեթոդով շրջանակներում սահմանված ամորտիզացիոն մասհանումների չափերը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է դրական ազդել պետական բյուջեի եկամուտների վրա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


9 նոյեմբերի 2017 թվականի N 1413 - Ա

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. նոյեմբերի
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1413-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ