Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-190-23.11.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի    ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցմանն առնչվող հարաբերությունները։»։

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումը կամ ֆինանսական ծառայությունների մատուցումն է Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 386-րդ հոդվածով եւ 387-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեuված արարքների կատարման նպատակով»։

2. 6-րդ կետում «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «4-րդ,» բառերը:

3. 19-րդ կետի «բ» ենթակետը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով։

4. 28-րդ կետում «փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման», իսկ 29-րդ կետում «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով։

5. 30-րդ կետը «գործարար հարաբերությունն է,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը,» բառերով։

6. 33-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.

 «33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի՝  զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.»։

7. 37-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով։

8. 41-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.

«Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:»։

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը «ֆինանսական հաստատությունները» բառերից հետո լրացնել «եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք» բառերով։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 24-րդ հոդվածի 3-րդ մասը, 28-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 7-րդ գլխի եւ 28-րդ հոդվածի վերնագրերը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման», իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո՝ «եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով։

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «կամ դադարեցնելու» բառերը փոխարինել «, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու» բառերով։

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը՝

1. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Գործարքների եւ գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը »։

2. Օրենքի 15-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի` 50 միլիոն դրամը գերազանցող առուվաճառքի գործարքների դեպքում արգելվում է գերազանցող գումարի մասով կանխիկ եղանակով վճարում իրականացնելը, եթե 50 միլիոն դրամից փոքր գումարային սահմանաչափ uահմանված չէ օրենքով:»։

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝

1. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով։

2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն` բացառությամբ նույնականացման եւ ինքնության ստուգման, եթե առկա են կասկածներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, եւ հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։ Այս դեպքում հաշվետվություն տրամադրող անձը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն է տրամադրում լիազոր մարմնին։»։

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը «բարձր ռիսկի չափանիշի առկայության» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման» բառերով։

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1. 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերից հանել «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված» եւ «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված» բառերին հաջորդող  «ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը, իսկ 1-ին մասում նաեւ՝ «ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված» բառերին հաջորդող «՝ ահաբեկչության հետ կապված» բառերը։

2. 1-ին մասում «Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 1.1-րդ մասով» բառերով։

3. 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է։»։

4. 6-րդ մասից հանել «սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝» բառերը:

5. 6-րդ մասը «եւ տրամադրում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված» բառերով։

6. 9-րդ մասը «ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման» բառերով։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն օրենքի 3-րդ եւ 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուրութսուներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում։

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:  
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:   
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում են  մի շարք փոփոխություններ, այդ թվում`

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների դեպքում 50 միլիոն դրամից ավել կանխիկ եղանակով վճարում իրականացնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: 
 

Եզրակացություն

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:   
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

ՀՀ օրենքների վերը նշված նախագծերի ընդունումը ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


9 նոյեմբերի 2017 թվականի 
N 1428  - Ա
 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ  


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 
 
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. նոյեմբերի
           Երեւան




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1428-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (համաձայնությամբ):  

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ