Հոդված 1.
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: