Պ-1543 -16.10.2017,24.11.2017-ՖՎ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետում «Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ