Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: