Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18-ը հուլիսի 2002 թվական, ՀՕ-380-Ն, այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որի անցման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:»,
բ) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«սպաների համար՝ 3-5 տարի.»,
գ) 5-րդ մասի 3-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս, պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.» բառերով,
դ) 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե մինչեւ զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:»,
ե) 6-րդ մասում նախատեսված աղյուսակում շարքային կազմի ժամկետային ծառայության եւ պահեստազորի 1-ին խմբի համար սահմանված 40 թվերը փոխարինել 45 թվերով, իսկ սպայական կազմում «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերոթյունում «(ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմինը`)» բառերը փոխարինել «(դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական կազմինը`)» բառերով,
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝
ա) 1-ին եւ 2-րդ կետերում «ժամանակահատվածը» բառերից հետո լրացնել «(պարտադիր զինծառայողների համար)» բառերը,
բ) 2-րդ կետում «կարգապահական» բառից առաջ լրացնել «կալանքի տակ կամ» բառերը,
գ) լրացնել նոր 4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասում «կնքվել» բառից հետո լրացնել «պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած» բառերը,
բ) 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Պայմանագիր չի կարող կնքվել նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախտումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:»,
բ) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «ինչպես նաեւ պայմանագրի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ օրենքով սահմանված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի 1-ին պարբերությունում «Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած» բառերը հանել,
բ) 1-ին մասի 1-ին կետում «լրանալիս» բառից հետո լրացնել «(իր համաձայնությամբ)» բառերը,
գ) 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) սահմանային տարիքի հասնելու եւ ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:»,
դ) 2-րդ մասը հանել:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմերի մյուս պաշտոններինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»,
բ) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «(պահեստազորայինները՝ որակավորման կարգով)» բառերը հանել,
գ) 3-րդ մասի 4-րդ պարբերությունում «բարձրագույն» բառից հետո լրացնել «(իսկ ենթասպայական կամ շարքային կոչում ունեցողները՝ միջնակարգ)» բառերը,
դ) 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «ընդունված» բառից հետո լրացնել «զինծառայողները եւ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի 2-րդ կետում «բայց պաշտոնից ազատվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում» բառերը հանել,
բ) 2-րդ մասի վերջին պարբերությունում «եւ պաշտոնային դրույքից» բառերը փոխարինել «, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:»:
բ) 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հանցագործության համար ազատության սահմանափակման հետ չկապված պատժի դատապարտված եւ զինվորական ծառայության մեջ թողնված զինծառայողը բարձր պաշտոնի չի նշանակվում՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը:»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետում «ելնելով» բառից առաջ լրացնել «(այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից)» բառերը,
բ) 3-րդ կետը հանել:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6) եթե դատարանի դառավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատժի:»,
բ) 4-րդ մասը հանել:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասի 2-րդ կետում «կատարումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում)» բառերը,
բ) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Զինծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր» բառերը փոխարինել «Զինծառայողը՝ իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պահեստազորից զորակոչված քաղաքացին, նշանակվում է» բառերով,
գ) 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծառայողին վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարները:»:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի՝
ա) 1-ն մասի 2-րդ կետում «հարուցվելիս» բառից հետո լրացնել «եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաեւ նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս՝» բառերը,
բ) 1-ին մասի 7-րդ կետում «զորամասի (զինվորական կառավարման մարմնի) լուծարվելու կապակցությամբ,» բառերը հանել,
գ) 1-ին մասը լրացնել նոր 8-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8) ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս կամ նշված հաստատությունից հեռացվելիս կամ վերադառնալիս՝ 2 ամսից ոչ ավելի:»,
դ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Կադրային մարմնի տրամադրության տակ թողնելու կարգը եւ պայմանները սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի 9-րդ կետում «զինվորական ծառայությունը սահմանափակելու» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման» բառերով,
բ) 9-րդ մասում «նախկին» եւ «3 տարուց ոչ պակաս ժամկետով» բառերը հանել,
գ) 10-րդ մասը հանել:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասում նախատեսված աղյուսակում սպայական կազմի զինվորական կոչումներից հանել «կրտսեր լեյտենանտ» բառերը,
բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Ավիացիայի (միայն բարձրագույն սպայական կազմինը), արդարադատության, բժշկական ծառայության զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «ավիացիայի», «արդարադատության», «բժշկական ծառայության» բառերը:»:
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետը հանել:
Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածը հանել:
Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի՝
ա)1-ին մասի 2-րդ կետում «բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական» բառերը փոխարինել «միջնակարգ» բառով,
բ) 2-րդ մասում «կամ սպաներով» բառերը հանել:
Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի՝
ա) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «մայորը» բառը փոխարինել «փոխգնդապետը» բառով,
բ) 4-րդ մասում «Զինվորական ծառայությունը սահմանափակելու եւ կալանքի տակ գտնվելու» բառերը փոխարինել «Հանցագործություն կատարելու համար կալանքի տակ գտնվելու եւ կարգապահական տույժ ստացած լինելու» բառերով, իսկ «վերը նշված» բառերը `«կալանքի տակ գտնվելու» բառերով:
Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի 5-րդ կետը հանել,
բ) 2-րդ մասի 1-ին կետում «ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «զինվորական կոչումից զրկելու,» բառերը:
Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածի՝
ա) վերնագրում եւ 1-ին մասում «եւ տեղափոխման կարգով» բառերը փոխարինել «կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված եւ» բառերով,
բ) 1-ին մասում նախատեսված աղյուսակում «Կրտսեր» բառերը հանել:
Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «եւ քաղաքացիական» բառերը հանել:
Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:»:
Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասում «կարգով» բառից հետո լրացնել «՝ ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում,» բառերը,
բ) 1-ին մասի 2-րդ պարբերությունը հանել:
Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի՝
ա) 3-րդ մասի 3-րդ կետում «կին» բառը փոխարինել «ամուսին» բառով,
բ) 7-րդ մասը հանել:
Հոդված 25. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պատժի» բառը փոխարինել «այլ պատժի կամ զրկվել է զինվորական կոչումից:» բառերով:
Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«երկարամյա ծառայության կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքերում.»,
բ) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«դատարանի դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու դեպքում.»,
գ) 1-ին մասի 7-րդ կետում «հետագա» բառը փոխարինել «10 տարվա ընթացքում» բառերով,
դ) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում.»,
ե) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը):»,
զ) 2-րդ մասի 2-րդ կետում «կադրերի» բառից առաջ լրացնել «կազմակերպչա-հաստիքային միջոցառումների կապակցությամբ» բառերը,
է) 3-րդ մասը հանել:
ը) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ, եթե՝» այնուհետեւ՝ ինչպես տեքստում:
Հոդված 27. Օրենքի 52-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները հանել,
բ) 3-րդ մասում «արձակում կամ նոր պաշտոնի նշանակում են» բառերը փոխարինել «արձակումն իրականացվում է» բառերով,
գ) 5-րդ մասի 1-ին պարբերությունում «սույն օրենքով նախատեսված դեպքերի:» բառերը փոխարինել «սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ եւ 9-10-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:» բառերով,
դ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Անհիմն դատապարտված եւ արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:»,
Հոդված 28.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք կարող են լուծվել օրենսդրական ճանապարհով: Նախագիծը կազմվել եւ քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում : Այն արժանացել է ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հավանությանը եւ դրա ընդունումը կնպաստի զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունների կարգավորման գործընթացի հստակեցմանը: