Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-15412-16.10.2017,24.11.2017-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 261-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը եւ խորհրդի անդամները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝10-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում պալատի նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: