Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի չորրորդ պարբերությունում՝
1. «ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900» բառերից հետո լրացնել «2517102000» թիվը,
2. «2518200000» թվից հետո լրացնել «2529100000» թիվը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ