Armenian ARMSCII Armenian
Պ-178-07.11.2017,01.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպության։».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ նախադասություններով. «Պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը, ինչպես նաեւ վերակազմավորվող իրավաբանական անձանց միության մասնակիցների որոշումները կարող են չներկայացվել: Սահմանված ժամկետում չվերակազմավորված իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։