Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-448-04.12.2004-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառա՟յության մա՟սին» Հայաս՟՟տանի Հանրապետության օրենքում (11 ապրիլի 2003 թվական, ՀՕ-532-Ն) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը՝

Հոդված 1. 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր «գ» ենթակետով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ.»:

Հոդված 2. 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել:

Հոդված 3. 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. 7-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հանել:

Հոդված 6 . 12-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

Հոդված 7. 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել:

Հոդված 8. 18-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ կրտսեր», ինչպես նաեւ «(բացառությամբ ենթասպաներով համալրվող պաշտոնների)» բառերը:

Հոդված 9. 19-րդ հոդվածում լրացնել նոր 61-րդ մաս՝ հետեւյալ խմբագ՟րու՟թյամբ.

«Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի եւ ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի,Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմին՟ների նախկին ծառա՟յողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտան՟՟գության մարմին՟ների ծառա՟յողներին ներկայացվող պահանջ՟ները:»:

Հոդված 10. 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում.) »:

Հոդված 11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած ազգային անվտանգության մարմինների ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ նրանց հերթական կոչում շնորհումը, ինչպես նաեւ ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: