Armenian ARMSCII Armenian
Կ-448-04.12.2004-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-532)3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ«գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ.»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հանել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի18-րդհոդվածի3-րդմասից հանել «եւ կրտսեր», ինչպես նաեւ «(բացառությամբ ենթասպաներով համալրվող պաշտոնների)» բառերը:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ մասով.

«61 . Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի եւ ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:»:

Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, եթե`»:

Հոդված 11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած ազգային անվտանգության մարմինների ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ նրանց հերթական կոչում շնորհելը, ինչպես նաեւ ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: