Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1974-04.12.2017-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի  ապրիլի 3-ի ՀՕ-52  օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «թ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ1-թ3» կետերով.
 
«թ1) կենդանական աշխարհի կադաստրի վարման մեթոդական ուղեցույցի հաստատում.

թ2) գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի եւ հայտի օրինակելի ձեւերի հաստատում.

թ3) Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս եւ ձկնորսություն, ձկնորսության եւ որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի եւ պայմանագրի ձեւերի հաստատում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: