ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որեւէ խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:
Ոստիկանության ծառայող է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձեւով սովորող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձեւով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- պետական կառավարման մարմնի ղեկավար,
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,
- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ,
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղեկալ,
- հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր
- տեսուչ, քննիչ, օպերլիազոր
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
ա) առաջին մասի 2-րդ կետից հանել «-ոստիկանության փոխգնդապետ» բառերը.
բ) առաջին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 3) ոստիկանության ավագ կոչում՝
- ոստիկանության փոխգնդապետ.
գ) առաջին մասի 3-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ.
«31 ) ոստիկանության միջին կոչումներ՝
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.»
գ) երրորդ մասի «գլխավոր եւ ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ եւ միջին» բառերով:
դ) չորրորդ մասի առաջին պարբերությունը «սահմանված ժամկետը լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «15 օրյա ժամկետում» բառերով.
ե) չորրորդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչեւ ուսումնառության անցնելը:»:
զ) չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41 մասով.
«41 .Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչեւ գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասը ուժը կորցրած ճանաչել:
բ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:»
գ) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
դ) վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում»:
ՀՈԴՎԱԾ 6 . Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի`
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ոստիկանության միջին կոչումներ՝»,
բ) նույն կետի «մայոր՝ 4 տարի.» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
«21 ) ոստիկանության ավագ կոչում՝
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի:»
գ) երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Նույն հոդվածի երկրորդ մասի «դասային » բառից առաջ լրացնել «դատախազության» բառը:
Նույն մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձեւով սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություներ ուսումնառության ուղարկվող սովորողները՝ միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 13-րդ հոդվածի`
ա) երրորդ մասի առաջին պարբերության «գլխավոր եւ ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ եւ միջին» բառերով, իսկ երկրորդ պարբերության «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով:
բ) հինգերորդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:».
գ) վեցերորդ մասից հանել «քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան» բառերը.
դ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մասով.
«7. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, եւ վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը եւ պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 14-րդ հոդվածի`
ա) 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի՝ ոստիկանության միջին խմբի պաշտոն:»
բ) չորրորդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով:
գ) վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված եւ նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:».
դ) յոթերորդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով, իսկ «դեպքում» բառից հետո շարադրել. «՝ որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով»:
ե) իններորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությանբ.
«9. Ոստիկանությունում միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող , սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով» բառերով.
զ) իններորդ մասից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91 կետով.
«91 ) Ուսման կամ այլ պետական մարմններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակեպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչեւ գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:».
է) տասներորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության եւ դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողներին ներկայացվող պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում տվյալ խմբի կոչումից երկու աստիճան ցածր կոչումով պաշտոնի կարող են նշանակվել պահեստազորում կոչում չունենող անձինք: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 2-րդ նախադասության «պետք է լինի» բառերը փոխարինել «կարող են լինել» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի «գլխավոր եւ ավագ» բառերը փոխարինել « գլխավոր, ավագ եւ միջին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի չորրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. ղեկավարի (ուղղակի կամ անմիջական)` իր իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը».
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 27-րդ հոդվածի ՝
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության ծառայողին եւ ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը եւ կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանարապետության կառավարությունը»:
Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար եւ սահմանված ձեւի վկայական:
բ) երկրորդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վկայականի ձեւը եւ տալու կարգը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 29-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասի երկրորդ եւ չորրորդ նախադասությունները հանել.
բ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովումը եւ դրամական բավարարումը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով եւ չափով:»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հանգստյան եւ տոն օրերի ծառայության համար վճարվում է հավելավճար՝ ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովումը եւ դրամական բավարարումը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով եւ չափով:»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 31-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հերթապահության ժամանակի համար վճարվում է հավելավճար ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովումը եւ դրամական բավարարումը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով եւ չափով:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 34-րդ հոդվածից հանել «Բարձրագույն» բառը:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի յոթերորդ կետի «անդամ» բառից հետո լրացնել. «իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.» բառերը:
ՀՈԴՎԱԾ19. Օրենքի 40-րդ հոդվածի`
ա) առաջին մասը` մինչեւ «1) »կետը, շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Ոստիկանության ծառայողը եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝» այնուհետեւ` ինչպես տեքստում է.
բ) երկրորդ մասը «վերապատրաստման» բառից հետո լրացնել
«, ուսումնական փորձաշրջան անցնելու» բառերով.
գ) երկրորդ մասի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փորձաշրջանն անցնելուց հետո ոչ պակաս, քան երկու տարի.» :
գ) երրորդ մասում «Ուսման» բառից հետո լրացնել «ուսումնական փորձաշրջանի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի`
ա) չորրորդ կետի «մեդալի կամ կրծքանշանի շնորհում» բառերը փոխարինել «մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.» բառերով.
բ) հինգերերոդ եւ վեցերորդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) պարգեւատրում զենքով.
6) պարգեւատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով».
գ) յոթերորդ կետը շարադրել հետւեւյալ խմբագրությամբ.
«7) վաղաժամկետ կոչումի շնորհում.
71 ) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի անգամ լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.
դ) ութերորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում՝ պարգեւատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:»:
Նույն հոդվածի երրորդ մասի «6-8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ եւ 71 -րդ կետերով» բառերով:
Նույն հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բավանդակության.
«Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում»:
Նույն հոդվածի յոթերորդ մասի «Ոստիկանության» բառից առաջ լրացնել «Ուուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար» բառերը:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 42-րդ հոդվածի
ա) առաջին մասը «ոչ պատշաճ կատարելու» բառերից հետո լրացնել «ծառայողական դիրքն ի չարը գործադրելու» բառերով:
Առաջին մասը «տույժերը.» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում մինչեւ 3 ամիս ժամանակով.
4) կարգապահական կալանք` 1-10 օր ժամկետով.
5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.
7) կոչման իջեցում մեկ աստիճանով.
«2. Կարգապահական զանցանքի, այդ թվում նաեւ ՝ ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաեւ պարբերաբար ուշանալու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասին 1-2 եւ 4-րդ կետերով նախատեսված տույժերից կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը.»:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 43-րդ հոդվածի՝
ա) առաջին մասի «չհաշված» բառից հետո ավելացնել «նախաքննության կամ դատաքննության ժամանակահատվածը, » բառերը:
բ) երրորդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.
գ) հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով».
դ) վեցերորդ մասի երկրորդ պարբերությունում «նկատմամբ» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«չի կարող կիրառվել սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:»:
Նույն մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 1-3 կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կարող է կիրառել նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը` իր լիազորությունների սահմաններում»:
ե)Նույն մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը եւ կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:»
զ) Ուժը կորցրած ճանաչել վեցերորդ մասի հինգերորդ եւ վեցերորդ պարբերությունները.
է) յոթերորդ պարբերության «մասի» բառից հետո «5» թիվը փոխարինել «7» թվով:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի`
ա) վեցերորդ կետը «4-6-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով, իսկ «7-րդ կետով» բառը փոխարինել «8-րդ կետով» բառերով.
բ) յոթերորդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «առաջին եւ երկրորդ մասերի» բառերով:
գ) Նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակության նոր պարբերությամբ.
«Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությանից ազատելու հիմք է»:
ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի «5-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով:
Նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6) վեց ամսից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս»:
ՀՈԴՎԱԾ 25 Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող 50 տարին լրացած եւ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողներն իրենց ցանկությամբ կարող են շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչեւ 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության ծառայողների համար ըստ ոստիկանության պաշտոնների խմբերի կիրառվում են հետեւյալ տարիքային սահմանափակումները.
1) ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` մինչեւ 60 տարին լրանալը.
2) ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` մինչեւ 55 տարին լրանալը.
3) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` մինչեւ 50 տարին լրանալը.
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ երեք տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ երկու տարի ժամկետով` պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության գլխավոր կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչեւ 5 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը՝ մինչեւ 3 տարի ժամկետով` պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաեւ 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչեւ 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ 3 տարի ժամկետով` պետական կառավարման մարմնի ղեկավարը:
ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 49-րդ հոդվածի`
ա) առաջին մասի առաջին նախադասության «կետերով» բառից հետո լրացնել «, իսկ կադրերի գործող ռեզերվում` սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով» բառերը;
բ) նույն մասի «չեն գրանցվում» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով;
գ) երրորդ մասի առաջին պարբերության վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Եթե ծառայողի գործուղման վայրի դրամական բավարարումն ավելի ցածր է, քան մինչեւ գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը, ապա նրան վճարվում է մինչեւ գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման տարբերությունը »:
ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 53-րդ հոդվածի երրորդ պարբերությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր երրորդ եւ չորրորդ պարբերություններով.
«Ոստիկանության զորքերում սպայական կազմի ծառայողների պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում), զինվորական կոչումներ շնորհում եւ ծառայությունից արձակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է լիազորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին ոստիկանության զորքերում հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի պաշտոնների խմբերում (բացառությամբ այդ խմբերի` առանձին գումարտակի հրամանատարի, դրանից բարձր եւ դրան հավասարեցված պաշտոններում) զինծառայողներին նշանակել բարձր, հավասար եւ ցածր պաշտոնի, շնորհել կրտսեր սպայական կազմի հերթական զինվորական կոչում, ինչպես նաեւ ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններում կատարել նշանակում, ազատում եւ կոչումների շնորհում: Սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոնները եւ կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 54-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասի «առարկաների» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կրթաճյուղերի, ամբիոնների եւ ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների եւ դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը եւ դասախոսներինը՝ ավագ խմբի պաշտոններին:»:
բ) հինգերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 55-րդ հոդվածի`
ա) երկրորդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը լրացած չլինելու դեպքում,
բ) երրորդ մասի «ցանկը եւ» բառերից հետո «ուսումնական» բառը հանել:
գ) հինգերորդ մասի «35» թիվը փոխարինել «43» թվով, իսկ վերջին նախադասությունում «տրվում է» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո՝ ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «բացառությամբ ծառայության ընդունվելու, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի» բառերով.
ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«3. Սույն օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: »:
ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 63-րդ հոդվածի՝
ա) երկրորդ մասում եւ երկրորդ մասի երկրորդ պարբերության «ոստիկանության ավագ եւ գլխավոր» բառերը փոխարինել «ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր» բառերով:
բ) երրորդ մասի «ավագ խմբում» բառերը փոխարինել ««միջին խմբում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 33
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: