Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված հավելվածի 41-րդ կետի:
Նախագծի մշակման անհրաժեշտությունը առաջացել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում:
Նախագծի մշակման հիմքում ընկած է` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: