Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-153-10.10.2017,01.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն.

«Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 1-ին նախադասության «եւ երրորդ» բառերը փոխարինել «, երրորդ եւ չորրորդ» բառերով.

2) երկրորդ նախադասութան «երկամսյա» բառը փոխարինել «սույն հոդվածով սահմանված» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերություն.

«Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված գույքի առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում.

1) 9-րդ կետում «կատարման ենթակա» բառերից հետո լրացնել «հանրային իրավական» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետ.

«10) մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:»:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Այն կատարողական վարույթներով, որոնցով պարտապան է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում:»:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասով նախատեսված որեւէ հիմք.».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի` կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում  պահանջատիրոջը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը կարող է վերադարձվել պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որի դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը վերսկսելու, կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքով կատարողական վարույթն ավարտելու մասին:

5. Կատարողական վարույթն ավարտելը եւ կատարողական թերթը պահանջատիրոջը  վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաեւ սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ  եւ 11-րդ մասերով եւ 44.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7. Պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթներով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք է կիրառվում բռնագանձման ենթակա գումարի դիմաց օրենքով սահմանված ժամկետում փոխանցելի մուրհակ չտրամադրելու դեպքում:

8. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 44.3-րդ հոդվածով:»:

Հոդված 7. Օրենքի 44.1-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ  կետ.

«5) առկա են սույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.3-րդ հոդվածով.

«Հոդված 44.3. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելը

«1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:

2. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետեւյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ.պատրաստի արտադրանք,

ե. շարժական գույք.

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք:

3. Պարտապանի մոտ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:

4. Նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:

5. Անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում, եթե հայցագինը չի գերազանցում 200.000 դրամը, ինչպես նաեւ եթե անշարժ գույքը, անկախ հայցագնի չափից, պարտապան ֆիզիկական անձի միակ բնակարանն է` բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից:

6. Պարտապանը, ում գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը եւ միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:

7. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:

8. Հարկադիր կատարողն առարկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում գնահատման եզրակացության արժանահավատությունը ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին:

9. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է եւ կատարողական վարույթն ավարտվում է:

10. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա դնելու, նախկինում արգելադրված կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:

11. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաեւ հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին:

12. Պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքը արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:

13. Վարչական մարմնի կողմից ներկայացված արգելանք դնելու մասին որոշումը եւ վճռի կատարման ապահովման վերաբերյալ կատարողական թերթը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
Ծ
14. Հայցի ապահովմանը եւ վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաեւ վարչական մարմնի կողմից ներկայացված արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են:»:

Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը

1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց, իսկ գույքն առգրավման ենթակա լինելու դեպքում այն առգրավելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին:

2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասեր.

«5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:

9. Հայցի եւ վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, ում վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչեւ գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից:

10. Հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովմամբ ապահովված դատական ակտի հարկադիր կատարման վարույթում:

11. Դատական ակտը հարկադիր կատարման չներկայացնելու, ինչպես նաեւ մինչեւ գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովման վերացման վերաբերյալ դատական ակտի կատարման վարույթում:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ