Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «դրոշմապիտակ» հասկացությանը վերաբերող պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «հսկիչ-դրամարկղային» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3.1-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «սահմանված կարգով» բառերը եւ 5-րդ մասի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «դրամարկղային չեկի» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը եւ «զ» կետի ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «բ» կետում «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով:
Հոդված 7. Օրենքի 9.1-9.6-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Օրենքի 15.1-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետում «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով,
2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու)» բառերը փոխարինել «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու» բառերով:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: