Հոդված 1.
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 6.3-րդ մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) հայտատուն չի վճարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «երթեւեկելն անվճար է» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով եւ մասից հանել երկրորդ նախադասությունը,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված)` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «գովազդի միջոցներ» բառերից հետո լրացնել «, գովազդային վահանակ» բառերը, իսկ 2-րդ եւ 6-րդ մասերը «գովազդի» բառից հետո՝ «(գովազդային վահանակի)» բառերով,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:»:
3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ճանապարհային հարկի հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով պետական ճանապարհային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Վճարման պարտավորությունների գծով գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով, իսկ սահմանված չափից ավելի վճարված ճանապարհային հարկի գումարները ենթակա են հաշվանցման եւ (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: