Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-505-Ն) 12-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի,» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2004 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: