Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի առաջի պարբերության «բնապահպանական վերահսկողություն» հասկացության շարադրանքում «բնապահպանական ու բնօգտագործման վճար վճարողների հաշվառման, վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների (բացառությամբ ընդերքօգտագործման) հաշվարկման» բառերը փոխարինել «բնապահպանական հարկ եւ (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման, բնապահպանական հարկի եւ (կամ) բնօգտագործման (բացառությամբ ընդերքօգտագործման համար) վճարի օբյեկտների համար բազաների հաշվարկման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետում «բնապահպանական եւ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափագրման եւ չհաշվարկված վճարների» բառերը փոխարինել «բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում բնապահպանական հարկով հարկման բազայի եւ բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, հարկման բազայի եւ վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) բնապահպանական հարկ եւ բնօգտագործման վճարներ`
ա) բնապահպանական հարկ եւ (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման կարգի պահանջների պահպանումը,
բ) բնապահպանական հարկի եւ (կամ) բնօգտագործման (բացառությամբ ընդերքօգտագործման) վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների եւ վճարների հաշվարկման կարգի պահպանումը.»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին,
2) բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) եւ (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում նաեւ հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը, անկախ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:»,
2) 3-րդ մասը «ժամկետի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի վրա, երբ բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) կամ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներն իրականացվում են այն վճարողների մոտ, որոնք ընդգրկված են հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում»:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «անդորրագրի առկայութունը» բառերից հետո լրացնել «, կենսապաշարների օգտագործման համար վճարի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված լինելը» բառերով,
2) 3-րդ եւ 4-րդ մասերում «կառավարության հաստատած» բառերը փոխարինել «հարկային օրենսգրքով սահմանված» բառերով:
Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի» բառերով, «օրենքներով» բառը` «հարկային օրենսգրքով» բառերով եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) եւ (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաեւ ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտը ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը:
Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: