Հոդված 1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-340 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 3-րդ պարբերությունից հանել «մաքսային» բառը եւ վերջին նախադասությունը.
2) 4-րդ պարբերությունում «բեռնամաքսային հայտարարագիր» բառերը փոխարինել «հայտարարագիր» բառով, «մաքսային» բառից հետո լրացնել «կամ հարկային մարմին» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.
3) 5-րդ պարբերությունում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը փոխարինել «պարզաբանումները օրենքով սահմանված կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից: